Գերմանիայում կամավոր էվթանազիան օրինականացվել է
Աշխարհում
10:36 26/06/2010

Գերմանիայում կամավոր էվթանազիան օրինականացվել է

Գերմանիայի արդարադատության դաշնային դատարանը որոշում է կայացրել, որով օրինականացնում է Էվթանազիան: Խոսքը կամավոր էվթանազիայի մասին է : Մասնավորապես, դատարանն արդարացրել է իրավաբանին, ով ծառայություններ է մատուցել ութ տարի կոմայի մեջ գտնվող մի կնոջ դստերը: Իրավաբանը խորհուրդ է տվել կտրել կնոջ որովայնին միացված խողովակը, իսկ հիվանդի բարեկամն էլ կատարել է իրավաբանի խորհուրդը:

Սակայն, բժիշկները, հակառակ հիվանդի հարազատների ցանկության, կրկին խողովակը միացրել են, բայց երկու շաբաթ հետո հիվանդը սրտային անբավարարությունից մահացել է:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դատարանը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ կինը նախապես հարազատներին և բժիշկներին հայտնել է, որ չի ցանկանում, որ իր կյանքը արհեստական միջոցներով պահպանեն, և նրա այդ ցանկությունը ի կատար չի ածվել բուժանձնակազմի կողմից:
 

Placeholder
Գերմանիայում կամավոր էվթանազիան օրինականացվել է