Իտալիայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ բյուջետային կրճատումների
Քաղաքական
08:32 26/06/2010

Իտալիայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ բյուջետային կրճատումների

Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել Իտալիայում անցկացրած բողոքի ակցիային: Նրանք Իտալիայի քաղաքներով շրջել են և իրենց բողոքը հայտնել ընդդեմ բյուջետային ծախսերի կրճատման: Այս մասին հայտնում է BBC-ին:

Երկրի հիմնական արհմիությունները ակցիա են անցկացրել Հռոմում և Միլանում, որոնք համընկել են համազգային գործադուլի հետ:

Արհմիությունների ղեկավարները հայտարարում են, որ բյուջետային ծախսերի կրճատումն, առաջին հերթին, կհարվածի ազգաբնակչության աղքատ հատվածին:

Ինչպես հայտնվում է, Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունը մտադիր է առաջիկա 2 տարվա ընթացքում բյուջետային ծախսերը կրճատել ավելի քան 30մլրդ դոլարով:
 

Placeholder
Իտալիայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ բյուջետային կրճատումների