Թատերական ամառային դպրոցը փակվում է. շրջանավարտները կներկայացնեն հումորային համար
Մշակույթ
15:15 26/06/2010

Թատերական ամառային դպրոցը փակվում է. շրջանավարտները կներկայացնեն հումորային համար

Այսօր տեղի է ունենալու ՌԴ-ի թատերական գործիչների միության կողմից կազմակերպվող Թատերական միջազգային 4-րդ ամառային դպրոցի հանդիսավոր փակման արարողությունը, որը բացվել էր դեռ մեկ ամսի առաջ:

Այս տարի դպրոցի կազմկոմիտեն ընդունել էր 600 հայտ, որոնցից ընտրվել էին 85 երիտասարդ դերասաններ Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Մասնակիցները պարապել են բեմական խոսք, շարժուձև, վոկալ, արտասահմանյան և ռուսական թատրոնների պատմություն և այլն: Երիտասարդ դերասանների համար մաստեր-կլասներ են անցկացրել Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Կոնչալովսկին, Ալեքսանդր Կալյագինը և այլ հայտնի թատերական գործիչներ:
Փակմանը ներկայացվելու է դպրոցի շրջանավարտների կողմից պատրաստած թատերական հումորային համար: ՌԴ Թատերական գործիների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը նրանց կհանձնի դիպլոմներ:
 

Placeholder
Թատերական ամառային դպրոցը փակվում է. շրջանավարտները կներկայացնեն հումորային համար