Արմավիրում բացվեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը
Սպորտ
11:32 29/06/2010

Արմավիրում բացվեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը

Քիչ առաջ Արմավիր քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, մասնակցեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 47 մլն դրամ, իսկ կահավորման համար` 3,7 մլն դրամ:

Դպրոցի բացմանը ներկա էր նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ վերանորոգված դպրոցը կնպաստի շախմատիստների նոր սերնդի ձևավորմանը: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին այս դպրոցը բազամթիվ շնորհալի սաներ է տվել ու հույս հայտնեց, որ այդպես կլինի նաև ապագայում:
 

Placeholder
Արմավիրում բացվեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը