Սիլիկոնյան հովտում աշնանը կբացվի հայկական ՏՏ ներկայացուցչություն
Տնտեսություն
17:16 29/06/2010

Սիլիկոնյան հովտում աշնանը կբացվի հայկական ՏՏ ներկայացուցչություն

Այս աշնանը ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կբացվի հայկական ՏՏ ընկերությունների մշտական ներկայացուցչություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Սինոփսիս-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նա հայտնեց, որ նախորդ տարի «Արմթեք»-ը նման ցանկություն հայտնեց: «Գրասենյակի բացման հիմնական տեխնիկական հարցերն արդեն կարգավորված են, սական առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խանագարեցին, որ գրասենյակի բացումը լինի նախորդ տարի»,-ասաց նա:

Մուսայելյանի խոսքով, ներկայացուցչության հիմնումը մեծ խթան կհանդիսանա ԱՄՆ-ում հայկական ՏՏ ընկերությունների մեծ ներկայացվածության համար ու կնպաստի, որ նրանք մոտ լինեն Սիլիկոնյան հովտին ու այնտեղ տիրող գիտակրթական մթնոլորտին:
Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ դա անպայման դրական արդյունքներ կունենա:
 

Placeholder
Սիլիկոնյան հովտում աշնանը կբացվի հայկական ՏՏ ներկայացուցչություն