Նաթանյահուի թիկնապահները մնացել էին առանց զենքի՞
Աշխարհում
12:25 07/07/2010

Նաթանյահուի թիկնապահները մնացել էին առանց զենքի՞

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի թիկնապահներին պատկանող 4 ատրճանակներ անհետացել են իրենց ուղեբեռների հետ: Այս մասին հաղորդում է «Կուրսոր» լրատվական գործակալությունը` հղում անելով ամերիկյան NBC հեռուստաընկերությանը:

Աղբյուրի փոխանցմամբ, հետաքննության ընթացքում պարզվել է, որ American Airlines ավիաընկերության աշխատակիցները թիկնապահների ուղեբեռները Նյու Յորքից Վաշինգտոն ուղարկելու փոխարեն ուղարկել են Լոս Անջելես: Սակայն Լոս Անջելեսի օդանավակայանում ատրճանակներն արդեն ուղեբեռների մեջ չէին:

Placeholder
Նաթանյահուի թիկնապահները մնացել էին առանց զենքի՞