Չինաստանում կճանաչեն մեր բարձրագույն կրթությունն ու գիտական կոչումները
Տնտեսություն
15:05 08/07/2010

Չինաստանում կճանաչեն մեր բարձրագույն կրթությունն ու գիտական կոչումները

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները և կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Գործադիր մարմնի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության համաձայնությունն է ստացել նաև Հայաստանի և Էստոնիայի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությունը։
 

Placeholder
Չինաստանում կճանաչեն մեր բարձրագույն կրթությունն ու գիտական կոչումները