Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին:
Զրուցակիցները խոսել են նաև տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում: