Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդիպել են միմյանց
Տնտեսություն
14:21 10/07/2010

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդիպել են միմյանց

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին` 11-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ Հանձնաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացվելու է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։
 

Placeholder
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդիպել են միմյանց