Ջենիֆեր Լոպեզն` ընդդեմ թուրքական էքսպանսիայի
Քաղաքական
13:54 12/07/2010

Ջենիֆեր Լոպեզն` ընդդեմ թուրքական էքսպանսիայի

Ինչպես տեղեկացնում է «Los Angeles Times»- ը` հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեզը չեղյալ է հայտարարել հուլիսի 24-ին կայանալիք իր մենահամերգը, որը պետք է կայանար Հյուսիսային Կիպրոսում:

Այս կապակցությամբ երգչուհու կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է. «Ջենիֆեր Լոպեզը երբեք չի աջակցի այն երկրին, պետությանը, կառույցին կամ ռեժիմին, որը որևէ կերպ վնասում է մարդու իրավունքներին: Հյուսիսային Կիպրոսի ձևավորման վերաբերյալ բոլոր մանրամասնություններն ուսումնասիրելուց հետո` հանրահայտ երգչուհու խորհրդատուն առաջարկեց չեղյալ հայտարարել Հյուսիսայն Կիպրոսում կայանալիք համերգը»: Երգչուհու կայքում նշված էր, որ վերոնշյալ որոշումը կայացվել է Ջենիֆեր Լոպեզի ողջ ստեղծագործական թիմի կողմից:

Հիշեցնենք, որ 1974թ-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս` զավթելով նրա մի մասը, ինչի արդյունքում` 1983թ-ին Կիպրոսի թուրքալեզու բնակչությունը  հայտարարեց իր անկախության մասին. ստեղծվեց, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, որն էլ ճանաչվեց միմիայն Թուրքիայի կողմից:

Placeholder
Ջենիֆեր Լոպեզն` ընդդեմ թուրքական էքսպանսիայի