Չեմպիոնին գուշակած բաժանորդներն արդեն կարող են ստանալ 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ
Սպորտ
18:15 15/07/2010

Չեմպիոնին գուշակած բաժանորդներն արդեն կարող են ստանալ 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ

«Վիվասել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ աշխարհի 2010 թ. ֆուտբոլի առաջնության կապակցությամբ հայտարարված մրցույթն ավարտվել է: Բոլոր այն բաժանորդները, ովքեր գուշակել են հաղթողին, այժմ կարող են ուղարկել *612# հրահանգն ու ընդամենը մեկ դրամով ձեռք բերել 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել մինչև օգոստոսի 31-ը:

Այնուհետև բաժանորդները կարող են ստուգել ներցանցային խոսելաժամանակի մնացորդը` ուղարկելով *151# հրահանգը, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 111:
 

Placeholder
Չեմպիոնին գուշակած բաժանորդներն արդեն կարող են ստանալ 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ