Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ
Տնտեսություն
13:16 21/07/2010

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։

Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ։ Ընդգծելով հարցի կարևորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
 

Placeholder
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ