ՄԱԿ. Չինաստանն աշխարհում դարձել է խոշորագույն էներգիա սպառող
Տնտեսություն
08:29 21/07/2010

ՄԱԿ. Չինաստանն աշխարհում դարձել է խոշորագույն էներգիա սպառող

Միջազգային էներգետիկ գործակալության նոր զեկույցում նշվում է, որ Չինաստանն, առաջին անգամ, գերազանցել է ԱՄՆ-ին և դարձել աշխարհում խոշորագույն էներգիա սպառող:

Նախնական տվյալներով, որոնք բերվում են զեկույցում, նշվում է, որ Չինաստանում էներգիայի պահանջարկը կրկնապատկվել է վերջին տասնամյակում` շնորհիվ տնտեսության և բնակչության արագ աճի:

Զեկույցում ասվում է նաև, որ Չինաստանն ավելի քիչ է բախվել միջազգային ֆինանսական ճգնաժամին, քան ԱՄՆ-ը:

Չինաստանը չի ընդունում այս եզրահանգումները` վստահեցնելով, որ գործակալության հաշվարկները ստույգ չեն:
Հաղորդում է BBC-ին:
 

Placeholder
ՄԱԿ. Չինաստանն աշխարհում դարձել է խոշորագույն էներգիա սպառող