Հայաստանի կառավարությունը 40 մլն դրամի օգնություն է տրամադրում Ղրղզստանին
Տնտեսություն
12:37 22/07/2010

Հայաստանի կառավարությունը 40 մլն դրամի օգնություն է տրամադրում Ղրղզստանին

Այսօր կառավարության նիստում որոշվել է Ղրղզստանին հատկացնել հումանիտար օգնություն 40 մլն դրամի չափով (շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար): Ղրղզստանն ավելի վաղ ԱՊ երկրներին է դիմել օգնություն տրամադրելու խնդրանքով և ինչպես ֆինանսնաերի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, Հայաստանն արձագանքել է իր ուժերի չափով:

Հիշեցնենք, որ Ղրղզստանում մասսայական անկարգությունենրի հետևանքով 2000-ից ավել զոհ է եղել ու քանդվել ու ավերվել են բազմաթիվ տներ ու շինություններ:

Նկատենք, որ Հայաստանի կողմից 100 հազարական ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրվել է նաև Հաիթիին ու Տաջիկստանին` երկրաշարժերից տուժածների համար:
 

Placeholder
Հայաստանի կառավարությունը 40 մլն դրամի օգնություն է տրամադրում Ղրղզստանին