ԳԹԿ-ն ներկայացրել է բանավոր քննությունների միջին գնահատականները
Կրթություն, գիտություն
10:03 22/07/2010

ԳԹԿ-ն ներկայացրել է բանավոր քննությունների միջին գնահատականները

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց կենտրոնացված ընդունելության քննություններից`բանավոր քննությունների միջին գնահատականները: Նա նշեց, որ հուլիսի 21-ի տվյալներով, հայոց լեզու բանավոր քննության միջին միավորն է 9.96-ը: Հայոց լեզու բանավոր քննությունից մինչ այժմ 20 միավոր է ստացել 4 դիմորդ:

Անգլերենի բանավոր քննության միջին գնահատականը 12,22 -ն է: Անգլերենից 20 միավոր է ստացել 4 դիմրոդ:

Գերմաներենի բանավոր քննության միջին միավորը 11,96-ն է, այս քննության մեկնարկից մինչ այժմ դեռ 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Իսպաներենի բանավոր քննության միջին միավորը`16,08-ն է, այս քննությունից 20 միավոր է ստացել 4 դիմորդ: Ռուսաց լեզու բանավոր քննության միջին միավորն է` 8,52-ը, իսկ 20 միավոր դեռ ոչ մի դիմորդ չի ստացել: Ֆրանսերենի բանավոր քննության միջին միավորը  14,61-ն է, իսկ 20 միավոր է ստացել 2 դիմորդ:

Ստեղծագործական մրցույթ /գրավոր/ քննությունից 20 միավոր ոչ մի դիմորդ դեռ չի ստացել, այս քննության միջին միավորը 8,48-ն է:

Նշենք, կենտրոնացաված ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 15-ին և տևելու են մինչև հուլիսի 26-ներառյալ:

Placeholder
ԳԹԿ-ն ներկայացրել է բանավոր քննությունների միջին գնահատականները