Արոնյանը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի կոչումը
Սպորտ
13:49 26/07/2010

Արոնյանը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի կոչումը

Լևոն Արոնյանը օգոստոսի 7-8-ը գերմանական Մայնցում անցկացվելիք բաց մրցաշարում կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի կոչումը, որը նա նվաճել էր 2009 թ., նույն Մայնց քաղաքում:
Հարյուրավոր շախմատիստների, այդ թվում` տասնյակ նշանավոր գրոսմայստերների մասնակցությամբ շվեյցարական մրցակարգով անցկացվելիք այդ մրցաշարում կկայանա 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին կհատկացվի 20 րոպե` գումարած 5 վայրկյան կատարած յուրաքանչյուր քայլի համար:
 

Placeholder
Արոնյանը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի կոչումը