«Ավարտական վկայական չներկայացրածները դուրս կմնան մրցույթից`անկախ իրենց ստացած գնահատակններից»
Կրթություն, գիտություն
13:47 29/07/2010

«Ավարտական վկայական չներկայացրածները դուրս կմնան մրցույթից`անկախ իրենց ստացած գնահատակններից»

Այս պահի դրությամբ շուրջ 600 դիմորդ-շրջանավարտ իրենց ավարտական վկայականները չեն ներկայացրել բուհերում ընդունող հանձանժողովներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Նա նշեց, որ ավարտական վկայականների ընդունման վերջին օրը վաղն է`հուլիսի 30-ը` մինչև 16:00-ն:
«Ես կոչ եմ անում բոլոր դիմորդ-շրջանավարտներին ներկայացնել իրենց ավարտական վկայականները բուհերում ընդունող հանձանժողովներին, այլապես նրանք դուրս կմնան մրցույթից`անկախ իրենց ստացած գնահատակններից»,- ասաց նա:
Նշենք, որ կենտրոնացված ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 15-ին և ավարտվել են հուլիսի 26-ին:
 

Placeholder
«Ավարտական վկայական չներկայացրածները դուրս կմնան մրցույթից`անկախ իրենց ստացած գնահատակններից»