Toyota-ն հետ է կանչել 412 հազար ավտոմեքենա
Տնտեսություն
17:59 29/07/2010

Toyota-ն հետ է կանչել 412 հազար ավտոմեքենա

Toyota Motor Corpo           ration-ը հայտարարել է, որ հետ է կանչում ԱՄՆ շուկա դուրս եկած 412 հազար մարդատար ավտոմենքենա` ղեկի կառավարման մեջ որոշ անհարթություններ վերացնելու համար, տեղեկացնում է «Reuters»-ը:

Toyota-ն, որը մեկ տարվա ընթացքում հետ է կանչել արդեն իսկ 10 մլն ավտոմեքենա, այժմ հետ է կանչում 373 հազար 2000-2004 թվականների Avalon մակնիշի մեքենաներ` ղեկի կառավարման համակարգում առկա անհարթությունները շտկելու համար:

Բացի այդ Toyota-ն հետ է կանչում նաև 39 հազար 2003-2007 թվականների LX470 մակնիշի սպորտային մեքենաներ, որոնք նույնպես որոշ խնդիրներ են ունեցել ղեկի կառավարման համակարգում:
 

Placeholder
Toyota-ն հետ է կանչել 412 հազար ավտոմեքենա