ԱՄՆ Սենատը հաստատեց Օբամայի թիվը. Հայաստանին կհասնի 40 մլն ֆինանսական օգնություն
Քաղաքական
11:51 31/07/2010

ԱՄՆ Սենատը հաստատեց Օբամայի թիվը. Հայաստանին կհասնի 40 մլն ֆինանսական օգնություն

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը նախօրեին հաստատել է 2011 թվականի արտերկրյա հատկացումների օրինագիծը, որով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար: Հանձնաժողովն առաջարկել է 40 մլն ԱՄՆ դոլար, ինչը մեկ միլիոնով քիչ է նախորդ տարվա հատկացումից և այնքան է, որքան նախատեսել էր ԱՄՆ բյուջեով Բարաք Օբաման, տեղեկացնում էԱմերիկայի հայկական համագումարը:

«Այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է ապաշրջափակման մեջ պահել Հայաստանը և հրաժարվում է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին չի կարող նվազեցվել», -ասել է կոնգրեսական Բիանկա Կադիան-Դոդովը:

Նկատենք, որ մինչև Սենատի Հատկացումների հանձնաժողովի այս որոշումը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաստատել էր 2011 թվականի բյուջեն, որի համաձայն Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը 44 մլն ԱՄՆ դոլար էր:

Սենատում նախօրեին ընդունված օրինագիծը կոչ է անում «միջոցներ ձեռնարկել փոխվստահության ամրապնդման համար Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով»: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է 25,5 մլն ԱՄՆ դոլար քաղաքացիական հակամարտություններից տուժած շրջաններում հումանիտար ծրագրեր իրականացնելու համար:

«Ասամբլեան կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատում ու Ներկայացուցիչների պալատում, որպեսզի Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ֆինանսական հատկացումները ավելի մեծ լինեն», -ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Սենատում ու Պալատում հատկացումների մասին օրենքի շուրջ քննարկումները կշարունակվեն սեպտեմբերին, երբ Կոնգրեսի անդամները վերադառնան արձակուրդից:
 

Placeholder
ԱՄՆ Սենատը հաստատեց Օբամայի թիվը. Հայաստանին կհասնի 40 մլն ֆինանսական օգնություն