Սեփականատերերը հույս ունեն «Լիվերպուլը» վաճառել մինչև օգոստոսի վերջը
Սպորտ
16:00 03/08/2010

Սեփականատերերը հույս ունեն «Լիվերպուլը» վաճառել մինչև օգոստոսի վերջը

Անգլիական «Լիվերպուլի» նախագահ Մարտին Բրոուտոնը հայտարարել է, որ ակումբի սեփականատերերը` Թոմ Հիկսն ու Ջորջ Ջիլլետը, իրենց առջև խնդիր են դրել ակումբը վաճառել մինչև օգոստոսի վերջը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» համար 237 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել չինացի գործարար Քեննի Խուանը: Բրոուտոնը նշել է, որ դա միակ առաջարկը չէ:

«Առաջնահերթ խնդիրն ակումբի վաճառքն է մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, սակայն մենք ոչ մի վերջնական ժամկետ չենք սահմանում: Սա աշխատանքային գործընթաց է»,- Բրոուտոնի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
 

Placeholder
Սեփականատերերը հույս ունեն «Լիվերպուլը» վաճառել մինչև օգոստոսի վերջը