Մոսկովյան հյուրանոցները կրկին ճանաչվել են ամենաթանկը
Տնտեսություն
11:11 07/08/2010

Մոսկովյան հյուրանոցները կրկին ճանաչվել են ամենաթանկը

Մոսկովյան հյուրանոցները կրկին ճանաչվել են աշխարհի ամենաթանկ հյուրանոցները (407 դոլար), հայտնում է Bloomberg-ը: Նման տեղեկություն է հրապարակել Hogg Robinson Group ընկերությունն իր ամենամյա զեկույցում: Աղբյուրը նշում է, որ Մոսկվան արդեն 6-րդ տարին է, ինչ արժանանում է ամենաթանկ հյուրանոցներ ունեցող քաղաքի կոչմանը:
Երկրորդ տեղում են Ժնևի հյուրանոցները (318 դոլար), երրորդ տեղում` Հոնկոնգի (315 դոլար):
Եվրոպական և ամերիկյան հյուրանոցային շուկայի գնային քաղաքականությունն ավելի կայուն է:
 

Placeholder
Մոսկովյան հյուրանոցները կրկին ճանաչվել են ամենաթանկը