Հայաստան-Իրան հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը 1500-4000 դրամ է
Սպորտ
13:25 09/08/2010

Հայաստան-Իրան հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը 1500-4000 դրամ է

Օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին տեղի կունենա Հայաստան – Իրան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հրազդան» մարզադաշտում գտնվող տոնավաճառի տարածքում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- արևմտյան տրիբունա` 4000 դրամ
- արևելյան տրիբունա` 2000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ:

 

Placeholder
Հայաստան-Իրան հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը 1500-4000 դրամ է