Ադրբեջանում կրկին ուսուցչուհի է ինքնասպան եղել
Կրթություն, գիտություն
16:27 11/08/2010

Ադրբեջանում կրկին ուսուցչուհի է ինքնասպան եղել

Նախօրեին, Ադրբեջանի Զագատալի շրջանում արտակարգ պատահար է գրանցվել: «Դեյ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհին ինքնասպանություն է գործել:

Զագատալի շրջանի դատախազությունից հայտնել են, որ ինքնասպանություն գործած մանկավարժը՝ Բախմանլի գյուղի բնակչուհի, 1962թ. ծնված Ուլդուզ Բուբուշովան է: Նշյալ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 125 (ինքնասպանության դրդում) հոդվածով:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում ուսուցչուհի է ինքնասպանություն գործում: Մի քանի ամիս առաջ, նման դեպք էր գրանցվել Ադրբեջանի Ղազախի շրջանում: Տեղի միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցչուհիներից մեկն ինքնասպանության է դիմել:

Դեռ այդ ժամանակ, որպես Բագիրովայի արարքի ոչ պաշտոնական պատճառը շրջանառվում էր այն փաստը, թե ուսուցչուհին նման քայլի էր դիմել սոցիալական անհուսալի վիճակից ելնելով:

 

Placeholder
Ադրբեջանում կրկին ուսուցչուհի է ինքնասպան եղել