Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի գորտերը գերել են եվրոպացի գուրմանների սրտերը, ինչի արդյունքում ԵՄ-ն հետաքրքրված է Վրաստանից եվրոապական երկրներ գորտերի արտահանման ծավալների մեծացմամբ: Այդ մասին, ինչպես նշում է Utro.ru-ն, լրագրողներին տեղեկացրել է այդ երկրի գյուղատնտեսության նախարարը և ավելացրել, թե ԵՄ-ն պատրաստվում է այդ գործում մեծ ներդրումներ կատարել:
Գորտասեր եվրոպացիների հետաքրքրությունը վրաց գորտերի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե Rana ridibunda գորտատեսակի միսը իր համային հատկանիշներով բավականին տարբերվում է, այդ իսկ պատճառով մեծ մասայականություն է վայելում: 2003թ-ից սկսած Վրաստանը եվրոպական երկրներ արտահանել է ավելի քան 21 տոննա գորտ, իսկ վերջին շրջանում տարածված խոզի ու հավի գրիպերի հետևանքով պահանջարկն էլ ավելի է աճել:
Ի դեպ, մասնագետներն ընդգծում են, որ նշված արտահանումը նաև բավականին շահութաբեր է: Օրինակ, 2009թ-ին Եվրոպա է արտահանվել չորս հազար տոննա գորտ կենդանի վիճակում` 14 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: