Եվս չորս «Սթար» սուպերմարկետի մասնաճյուղ` Երևանում
Տնտեսություն
15:11 11/08/2010

Եվս չորս «Սթար» սուպերմարկետի մասնաճյուղ` Երևանում

«Առաջիկայում Երևանում կբացվի ևս չորս «Սթար» սուպերմարկետի մասնաճյուղ»,- այս մասինPanorama.am- ին տեղեկացրեց «Սթար»-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Ըստ այդմ, օգոստոսի 18-ին նախատեսված է Շենգավիթ համայնքի «Սթար» սուպերմարկետի բացումը, այնուհետև սեպտեմբերի 2-ին Արաբկիրում և ևս երկուսը` Աջափնյակում ու Շենգավիթում, կբացվեն մինչև տարեվերջ:

Սուպերմարկետները, նախորդ տարի որդեգրած ռազմավարության շրջանակում, 200-400 քմ տարածք կունենան:

«Դա արվում է սպառողի ամենօրյա առևտուրն էլ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, քանի որ մեր սուպերմարկետները տեղակայված են հենց բնակելի շենքերի տակ»,- նշեց գործադիր տնօրենը ու չբացառեց, որ նշված չորսին կարող է ևս երկու մասնաճյուղ ավելանա, բայց դրա մասին դեռ վաղ է խոսելը:

Ի դեպ, արաբկիրցիների համար «Սթար»-ի բացումը սպասված է, քանի որ ընկերությունը դեռ 2008թ-ից էր ստանձնել այդ պարտավորությունը:
 

Placeholder
Եվս չորս «Սթար» սուպերմարկետի մասնաճյուղ` Երևանում