Քլինթոնի հորդորը` կատակ, Ծիծեռնակաբերդ այցելությունը` լիովին լուրջ
Քաղաքական
16:07 12/08/2010

Քլինթոնի հորդորը` կատակ, Ծիծեռնակաբերդ այցելությունը` լիովին լուրջ

«Ես երբեք չեմ նստել ու չեմ որոշել, թե այս ինչ թեմայով երգ պետք է գրեմ` երաժշտությունը պետք է ներսից գա, անկախ նրանից, թե ո՞ր աշխարհամասն ու ազգն ես ներկայացնում»,- այսօրվա ասուլիսում ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հարցը, որի կոնտեքստում հնչեց վերոհիշյալը, վերաբերում էր նրան, թե արդյո՞ք երաժիշտը չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի թեմայով երգ գրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի այն, որ հայտնի է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ռոք-ակցիաներով, այլև կոնկրետ Հայոց Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությամբ:

Հայաստանյան այցի շրջանակում երաժիշտն այցելելու է Ծիծեռնակաբերդ: Անգամ կատակեց` «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ինձ հորդորեց, որպեսզի ես այցելեմ հուշահամալիրը ոչ որպես երաժիշտ, այլ որպես մարդ-արարած»:

Իսկ ավելի լուրջ շարունակեց, որ պետք է գնա Ծիծեռնակաբերդ, քանի որ նաև խնդրանք-հանձնարարական ունի գերմանացի բարեկամների անունից` մասնավոր գրառում կատարելու:

Հայաստանում, ինչպես հայտնի է, առաջիկայում սպասվում է անցկացնել «Ռոքն ընդդեմ Ցեղասպանության» միջազգային փառատոնը, հնարավո՞ր է, որ Ս.Թանկյանը մասնակցի դրան. «Լավ գաղափար է, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել` կմասնակցե՞մ, թե՞ ոչ»,- եզրափակեց նա:

 

Placeholder
Քլինթոնի հորդորը` կատակ, Ծիծեռնակաբերդ այցելությունը` լիովին լուրջ