Արցախի նախագահն ընդունել է Ն. Երիցյանին
Տնտեսություն
12:59 13/08/2010

Արցախի նախագահն ընդունել է Ն. Երիցյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և փոխնախարար Վահե Դանիելյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին:

 

Placeholder
Արցախի նախագահն ընդունել է Ն. Երիցյանին