Մեկնարկեց համահայկական չորրորդ կրթական խորհրդաժողովը
Կրթություն, գիտություն
12:44 13/08/2010

Մեկնարկեց համահայկական չորրորդ կրթական խորհրդաժողովը

Այսօր մեկնարկեց Համահայկական 4-րդ կրթական համաժողովը: Միջոցառման մասնակիցներին առավոտյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ողջունեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը:

Բացման արարողությանը ներկա էին քաղաքական ու հասարկական տարբեր գործիչներ:

«Համաժողովը նպատակ ունի հավաքել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի լավագույն կրթական, գիտական ներկայացուցիչներին, ոլորտի պատասխանատուներին և միասին քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների լուծման տարբերակները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարի ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի ընթացքում պետք է ծնվի նոր բանաձև, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները, լսել նոր առաջրակներ:

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 26 երկրների մոտ 150 հայ ուսուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

 

Placeholder
Մեկնարկեց համահայկական չորրորդ կրթական խորհրդաժողովը