Այսօր կմեկնարկի Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան
Սպորտ
10:34 14/08/2010

Այսօր կմեկնարկի Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան

Այսօր երեկոյան Շախմատի ակադեմիայում կտրվի Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի մեկնարկը: Նախատեսված է, որ բացման արարողությանը ներկա կլինի ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Օլիմպիադան կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը: Օլիմիպիադային մասնակցելու համար Երևան են ժամանել 12 երկրներից հայտնի հայ շախմատիստներ:

Օլիմպիադային մասնակցելու է 10 թիմ` 7-ը սփյուռքից, 1-ը` Արցախից, 2-ը` Հայաստանից: Թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով`Ռուսաստան`2, ԱՊՀ`1, Եվրոպա`1, Մերձավոր և Միջին Արևելք`1, Հս.Ամերիկա`1, Հր.Ամերիկա`1, Արցախ`1, Հայաստան`2: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է չորս շախմատիստ`երեք տղա, մեկ աղջիկ:

Օլիմպիադան կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ջանքներով` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում:

Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի ընդհանուր մրցանակային ֆոնդը 21700 ԱՄՆ դոլար է:

 

 

Placeholder
Այսօր կմեկնարկի Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան