Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սինգապուրում նախօրեին մեկնարկեցին օլիմպիական պատանեկան առաջին խաղերը: Հայաստանի հավաքականից առաջին մեդալը նվաճեց երևանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը / 56 կգ. Երևան /:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հրապարակած տվյալներով, երկամարտի 243 կգ /108կգ + 149կգ / արդյունքով Սմբատը գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով: Չեմպիոնի կոչմանն արժանացավ Տուան Կիմ Տաչը /Վիետնամ, 256կգ /, իսկ երկրորդ մրցանակակիր դարձավ Յիվայու Հին /Չինաստան, 254կգ /:
Խաղերի առաջին օրը մեր մարզիկներից մրցասպարեզ ելավ նաև գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը /85կգ/: Նա անցկացրեց չորս գոտեմարտ, կրեց երկու պարտություն, տարավ նույնքան հաղթանակ, գրավեց հինգերորդ տեղն ու անմասն մնաց խաղարկված պարգևներից: