Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բակո Սահակյանը այցելել է «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար:
Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարևորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության և հայրենասիրական դաստիարակության կարևոր միջոցներից մեկը:
Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: