Ադրբեջանական բանկերը հսկայական կորուստներ են գրանցել
Տնտեսություն
16:00 20/08/2010

Ադրբեջանական բանկերը հսկայական կորուստներ են գրանցել

Ադրբեջանում 2010 թվականին սպասվող բանկային կորուստները հասնում են 520 միլիոն մանաթի (մոտ 630 միլիոն դոլար): Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել է «Moody`s Investor Service»-ը:

Իսկ ահա ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով, սույն թվականի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն` կորուստներով աշխատել են Ադրբեջանում գործող 47 բանկերից 17-ը: Վերջիններիս կորուստները կազմել են 24.27 միլիոն մանաթ (մոտ 30 միլիոն դոլար):

Նշենք, որ այս տարվա կորուստները 2009 թվականի առաջին կիսամյակի համեմատ 200 % աճ են գրանցել:
 

Placeholder
Ադրբեջանական բանկերը հսկայական կորուստներ են գրանցել