Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են
Սպորտ
12:48 23/08/2010

Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են

Սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Իռլանդիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
- արևելյան տրիբունա` 6000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 4000 դրամ:
 

Placeholder
Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են