Ռուսական փառատոնում Շառլ Ազնավուրին պարգև է սպասվում
Մշակույթ
12:23 24/08/2010

Ռուսական փառատոնում Շառլ Ազնավուրին պարգև է սպասվում

Կաննում անցկացվելիք «Ռուսական գիշերներ» փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը լինելու է Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Այս մասին գրում է «Վեստին»:

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեին կպարգևատրեն Ֆրանսիայի ու Ռուսաստանի մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Փառատոնին ավանդաբար մասնակցում են ֆրանսիացի հայտնի մշակույթի վարպետներ, որոնց լավ ճանաչում և սիրում են Ռուսաստանում: Փառատոնն անցկացվում է ՌԴ առաջին տիկնոջ հովանու ներքո:
 

Placeholder
Ռուսական փառատոնում Շառլ Ազնավուրին պարգև է սպասվում