Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոմիտասի 5ա շենքի բակում գտնվող ոչ մի ծառ չի հատվել: Ահազանգ ստացած Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը մարդ է ուղարկել «դեպքի վայր»: «Նրանք, ովքեր ուզում են այդտեղ պոդստանցիա կառուցել, թույլտվություն չունեն, հետևաբար` ոչ մի ծառ չեն կարող հատել»,- Panorama.am-ին ասաց Ա. Մարտիրոսյանը:
Իսկ թե ո՞վ պետք է թույլտվություն տա հարցին, նա պատասխանեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետը:
Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները մոտ երկու ժամ առաջ ահազանգել էին, որ «էս պահին փորձում են կտրել Կոմիտասի 5ա շենքի բակում գտնվող ծառերը շինարարություն սկսելու համար»: