Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերի վաճառքը դադարեցվել է
Սպորտ
13:30 25/08/2010

Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերի վաճառքը դադարեցվել է

Սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Իռլանդիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, այդ խաղի տոմսերի վաճառքը դադարեցվել է և կվերսկսվի օգոստոսի 28-ից` գնային փոփոխություններ կատարելու պատճառով:

Տոմսերի արժեքն է`

- արևմտյան տրիբունա` 6000 դրամ
- արևելյան տրիբունա` 4000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ:
 

Placeholder
Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերի վաճառքը դադարեցվել է