Ազնավուրը ստացել է մրցանակը
Մշակույթ
13:31 26/08/2010

Ազնավուրը ստացել է մրցանակը

Ֆրանսիական Կանն քաղաքում անցկացված «Ռուսական գիշերներ» 8-րդ փառատոնում Շարլ Ազնավուրին նախօրեին հանձնել են պարգևը: Աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչը պարգևատրվել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պատվո նշանով:
Այս մասին հայտնում է«Իտառ-Տասս»-ը:

Հիշեցնենք, որ այս փառատոնն անցկացվում է Ռուսաստանի առաջին տիկնոջ հովանու ներքո:

Նախորդող նորություն` Ռուսական փառատոնում Շառլ Ազնավուրին պարգև է սպասվում
http://www.panorama.am/am/society/2010/08/24/aznavur/

Placeholder
Ազնավուրը ստացել է մրցանակը