Թուրքիայի խոշորագույն բանկիրը նեղացած է Ադրբեջանից
Տնտեսություն
15:58 26/08/2010

Թուրքիայի խոշորագույն բանկիրը նեղացած է Ադրբեջանից

Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկի` «Իշ բանկասի» ղեկավարը ափսոսում է, որ  Ադրբեջանում իրենց բանկի մասնաճյուղի բացման հետ կապված խոչընդոտներ են առաջանում: Այս մասին հաղորդում է Ռեգնում-ը:

«Մենք արդեն կանգնած ենք Ադրբեջանի շեմին, բայց չենք կարողանում սկսել մեր աշխատանքը` անհասկանալի պատճառներով: Մենք ցանկություն չունենք ամեն երկրում մասնաճյուղեր  հիմնել» ,- հայտարարել է բանկի ղեկավար Էրսին Օնջեն NTV-ի հետ հարցազրույցում:

Աղբյուրի փոխանցմամբ, բանկի ղեկավարը նաև նշել է, որ իրենց բանկը միլիոնավոր դոլարներ է ներդնում այդ երկրում, որտեղ իրենք աշխատում են:

Placeholder
Թուրքիայի խոշորագույն բանկիրը նեղացած է Ադրբեջանից