Թուրքիան ժամանակավորապես կզրկվի իրանական գազից
Տնտեսություն
14:21 26/08/2010

Թուրքիան ժամանակավորապես կզրկվի իրանական գազից

Իրանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա: Այս մասին հաղորդում է «Փրայմ-տասս» էլեկտրոնային պարբերականը:

Իրանի ազգային գազային ընկերության մամլո խոսնակ Մաջիդ Բուջարզադեն հայտնել է, որ գազամատակարումը կասեցվել է թուրքական կողմի խնդրանքով, Թուրքիայի տարածքում ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի Էլեսկիրտ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել իրանական գազամուղի պայթյուն: Թուրքական աղբյուրների պնդմամբ, այդ պայթյունը կազմակերպել են քուրդ անջատողականները:

Նկատենք, որ սա իրանա-թուրքական գազամուղի պայթեցման արդեն երկրորդ միջադեպն է, իսկ առաջինը տեղի էր ունեցել հուլիսի վերջին, ինչի արդյունքում ռուսական Գազպրոմ ընկերությունը ավելացրեց Թուրքիա արտահանվող գազի ծավալները:

Placeholder
Թուրքիան ժամանակավորապես կզրկվի իրանական գազից