Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ 2010» մրցանակ
Մշակույթ
12:05 06/09/2010

Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ 2010» մրցանակ

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն արժանացել է «Կարոտ 2010» փառատոնի մրցանակին: Հռչակավոր կինոդերասանին նաև շնորհվել է Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալ: Մրցանակը Դեպարդիեին է շնորհել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-7-ը Ստեփանակերտում, այնուհետև` Երևանում անցկացվել է «Կարոտ» հայկական միջազգային փառատոնը, որի շրջանակներում Երևան էր ժամանել ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդիեն, ինչպես նաև ռուս մեծանուն արտիստներ: Այսօր վերջիններս կհանդիպեն լրագրողների հետ:

Նշենք, որ «Կարոտ» մրցանակի են արժանացել նաև Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Նիկիտա Սիմոնյանը, Կոնստանտին Օրբելյանը, Յուրի Վարդանյանը, Անդրեյ Բիտովը:
 

Placeholder
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ 2010» մրցանակ