Ճապոնիայի տնտեսությունը տուժում է իր քաղաքացիների գործած ինքնասպանություններից
Տնտեսություն
15:23 07/09/2010

Ճապոնիայի տնտեսությունը տուժում է իր քաղաքացիների գործած ինքնասպանություններից

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը տարեկան 32 միլիարդ դոլար կորուստներ է ունենում իր քաղաքացիների դեպրեսիաների և գործած ինքնասպանությունների պատճառով:
Այս մասին հաղորդում է BBC-ին:

Նկատենք, որ ինքնասպանությունների թվով Ճապոնիան առաջինն է աշխարհում, միայն անցյալ տարի գրանցվել է 32 հազար ինքնասպանության դեպք:

Աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ինքնասպանությունների կապակցությամբ երկրի տնտեսությանը պատճառված վնասների մասին չեն հրապարակել տնտեսական հաշվետվություններ: Սակայն Ճապոնիայի իշխանությունները ստեղծել են հատուկ հանձնաժողով, ինքնասպանությունների մակարդակը երկրում նավազեցնելու նպատակով:

Placeholder
Ճապոնիայի տնտեսությունը տուժում է իր քաղաքացիների գործած ինքնասպանություններից