Կամերունում խոլերայից մահացել է ավելի քան 300 մարդ
Աշխարհում
11:38 07/09/2010

Կամերունում խոլերայից մահացել է ավելի քան 300 մարդ

Կամերունի հարյուրավոր բնակիչներ երկրի հյուսիսային շրջաններում տարածված խոլերայի համաճարակի զոհ են դարձել: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների տվյալների համաձայն, համաճարակը ավելի է ուժգնացել ու տարածվել վերջին 20 տարվա ընթացքում:

Ներկայում հիվանդության թիվը 4,5 անգամ գերազանցում է մայիսին գրանցված առաջին դեպքերի թիվը: Խոլերայի պատճառով մահացել է առնվազն 331 տեղացի:

Նշենք, որ խոլերայի դեպքեր են գրանցվել Կամերունին սահմանակից Նիգերիայում և Չադում: Նիգերիայում հիվանդությունը տարածվել է երկրի 36 նահանգներից 12-ում:

Ամռան վերջին տեղական իշխանությունները հայտնել են 6,5 հազար հիվանդների ու ավելի քան 350 մահացածների մասին:Իսկ Չադում, սեպտեմբերի սկզբի տվյալներով, գրանցվել է հիվանդության 40 դեպք` մահացու ելքերով:

Placeholder
Կամերունում խոլերայից մահացել է ավելի քան 300 մարդ