Հայկական որևէ ֆիլմ դեռևս չի հավակնում «Օսկար 2011» մրցանակին
Մշակույթ
14:35 11/09/2010

Հայկական որևէ ֆիլմ դեռևս չի հավակնում «Օսկար 2011» մրցանակին

Մի քանի երկրները արդեն ընտրել են այն ֆիլմերը, որոնք պետք է ներկայացնեն «Օսկար 2011» ամերիկյան հեղինակավոր կինոմրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Սակայն Հայաստանը իր ընտրությունը դեռ չի կատարել: Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը դեռևս «Օսկար 2011»-ին մասնակցելու որևէ հայտ չի ստացել:
Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 83-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2011 թ. փետրվարի 27-ին: Հունվարի 25-ին կհայտարարվի «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի անունները:
 

Placeholder
Հայկական որևէ ֆիլմ դեռևս չի հավակնում «Օսկար 2011» մրցանակին