Բյուրականում Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց կբացվի
Կրթություն, գիտություն
15:00 11/09/2010

Բյուրականում Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց կբացվի

Սեպտեմբերի 13-ին` Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից կազմակերպվող Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի պաշտոնական բացումը:
Դպրոցին կմասնակցեն 21 երկրների 18 դասախոս և 46 ուսանող: Դպրոցը տեղի է ունենալու երեք շաբաթվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանում:

Կազմկոմիտեի տեղեկացմամբ, ծրագիրը ներառում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, դիտումներ, ուսանողական աշխատանքներ և զեկուցումներ, ինչպես նաև մշակութային ծրագիր:
 

Placeholder
Բյուրականում Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց կբացվի