Արա Սարաֆյանը և Օսման Քյոքերը Սուրբ Խաչ եկեղեցու մասին գիրք են հրատարակել
Մշակույթ
12:56 14/09/2010

Արա Սարաֆյանը և Օսման Քյոքերը Սուրբ Խաչ եկեղեցու մասին գիրք են հրատարակել

Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը և Ստամբուլի «Birzamanlar» հրատարակչությունը համատեղ լույս են ընծայել Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող երկլեզու (անգլերեն և թուրքերեն) գիրք:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «ԳազեթեՓորթ» (GazetePort) լրատվական կայքը:

«Աղթամար. Միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարը» վերնագրով այդ գրքում տեղ են գտել Ստեփան Մնացականյանի` 1980-ականներին կատարած մասնագիտական ուսումնասիրությունները:

«Արա Սարաֆյանի և Օսման Քյոքերի կազմած և հրատարակած 168 էջանոց այդ գիքրը կօգնի թուրք ընթերցողներին պատկերացում կազմել հայկական միջնադարյան ճարտարապետության մասին»,- նշում է «GazetePort»-ը:

Placeholder
Արա Սարաֆյանը և Օսման Քյոքերը Սուրբ Խաչ եկեղեցու մասին գիրք են հրատարակել