«Հրանտ Դինք» մրցանակի իսպանացի մրցանակակիրը աշխարհի չարագործութունների թվում հիշատակել է Հայոց ցեղասպանթյունը
Մշակույթ
10:05 16/09/2010

«Հրանտ Դինք» մրցանակի իսպանացի մրցանակակիրը աշխարհի չարագործութունների թվում հիշատակել է Հայոց ցեղասպանթյունը

Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձան «Հրանտ Դինք» մրցանակակիրների անունները: Այս տարի ևս, ավանդույթի համաձայն, այդ մրցանակն ստացան Թուրքիայի և այլ երկրի այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
 
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստամբուլից, առաջին մրցանակը շնորհվեց թուրքական մի կազմակերպության` Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում, որը հակամիլիտարիստական կազմակերպություն է և որը առաջնորդվում է խղճի համոզմունքներով, հրաժարվոմ է ծառայել բանակում և հրաժարվում է զենք կրել:

Իսկ ահա երկրորդ մրցանակն ստացավ իսպանացի դատավոր Բալդասար Գարսոն Ռեալը (Baltasar Garzon Real): Ստամբուլի Ճեմալ Րէշիտ Րէյ համերգասրահում կազմակերպված մրցնակաբաշխույան ժամանակ ունեցած իր ելույթում իսպանացի դատավորը նախ ասաց որ իր համար «վառ է մնալու մարդու իրավունքների, ռասիզմի ու խտրականության դեմ պայքարղ մարդու` Հրանտ Դինքի անունը», այնուհետև հավելեց. «Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհում լի են չարագործությունները, ինչպիսին օրինակ Հայոց ցեղասպանությունն է: Այսօր խտրականության դեմ պայքարն անհրաժեշտություն է: Հանցագործությունները պետք է միջազգային արդարադատության խնդիրը լինեն: Մենք շատ ենք և աճելու ենք, միգուցե մենք վերցնենք գուանտանամոները, միգուցե մեխանիզմներ գտնենք, որոնց միջոցով աշխարհում կվերացվեն բռնությունները: Ինչպես Հրանտ Դինքը, մենք շարունակում ենք պայքարել արատավոր կարգերի փոփոխությունների համար»:

Մեկնաբանելով իսպանացի դատավորի ելույթը, մրցանակաբաշխության ժյուրիի անդամ Բորիս Նավասարդյանը հատկանշական համարեց այն փաստը, որ իսպանացի դատավորը թուրք լսարանի առջև նման հայտարարություն է արել` խոսելով «աշխարհի չարագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին»:

Մրցանակաբաշխությունը, ավանդույթի հմաձայն, անցկացվեց հենց Հրանտ Դինքի ծննդյան օրը: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Հրանտ Դինք հիմնադրամի» մրցանակակիրներն են եղել թուրք լրագրող Ալփեր Գյորմուշը և իսրայելցի լրագրող Ամիրա Հասսային:

Placeholder
«Հրանտ Դինք» մրցանակի իսպանացի մրցանակակիրը աշխարհի չարագործութունների թվում հիշատակել է Հայոց ցեղասպանթյունը