Հայ շախմատիստները` Օլիմպիադայում
Քաղաքական
18:27 17/09/2010

Հայ շախմատիստները` Օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչներից բացի, մեր ևս մի շարք հայրենակիցներ հանդես կգան Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի 39-րդ համաշխարհային Օլիմպիադայում: Սերգեյ Մովսիսյանը կխաղա Սլովակիայի, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Բրազիլիայի, Միքայել Հակոբովը` Ֆինլանդիայի, Տաթև Աբրահամյանը` ԱՄՆ-ի, Մերի Գրիգորյանը` Անգլիայի, Դինա և Դալիա Կագրամանովաները` Կանադայի հավաքականներում: Յուրի Դոխոյանը Ռուսաստանի, իսկ Մելիքսեթ Խաչիյանը` ԱՄՆ-ի կանանց թիմերի ավագ մարզիչներն են: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Placeholder
Հայ շախմատիստները` Օլիմպիադայում