48-ամյա երգչուհին երեք անվանակարգում դարձել է Գինսեի ռեկորդակիր
Մշակույթ
10:01 20/09/2010

48-ամյա երգչուհին երեք անվանակարգում դարձել է Գինսեի ռեկորդակիր

Բրիտանացի երգչուհի Սյուզան Բոյլը միանգամից երեք անվանակարգում դարձել է Գինսեի ռեկորդակիր: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, առաջին` երգչուհու առաջին ալբոմը` «I Dreamed a Dream», Բրիտանիայում մյուս կին-կատարողների ալբոմների համեմատությամբ ամենավաճառվողն է:

Երկրորդ`  ալբոմը, որպես երգչուհու դեբյուտային հավաքածու, մեկ շաբաթվա ընթացում ամենաշատն է վաճառվել` 415 հազար ձայնասկավառակ, ինչը 50 հազարով ավելի է, քան նախկին ռեկորդակիր «Arctic Monkeys» խմբի ցուցանիշը:

Երրորդ` 48-ամյա Բոյլը դարձել է ամենատարեց կատարողը, ով կարողացել է նման հաջողությունների հասնել: «Երբեք չեմ մտածել այն մասին, որ մի օր կարող եմ հայտնվել Գինսեի ռեկորդակիրների գրքում»,- ասել է երգչուհին:

Տնային տնտեսուհի Ս. Բոյլը Բրիտանիայում և աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերեց «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» հեռուստամրցույթին մասնակցելուց հետո:

Նա ելույթ է ունեցել նաև Հռոմի պապի համար, ով անցած շաբաթ այցելել էր Մեծ Բրիտանիա:

Placeholder
48-ամյա երգչուհին երեք անվանակարգում դարձել է Գինսեի ռեկորդակիր