«Անկախության դաս»
Կրթություն, գիտություն
11:56 20/09/2010

«Անկախության դաս»

Սեպտեմբերի 22-ը հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվելու է Բաց դաս` նվիրված ՀՀ Անկախության օրվան:

Որպես Բաց դասի թեմաներ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է հետևյալը. «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի աշխարհի կենտրոնում` Հայաստանի Հանրապետությունում, ունենալ քաղաքացիություն», «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ունենալ իր տեղը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում», «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ունենալ իր տեղն ազգային Դպրոցում և ազգային մշակույթում»:

Նշենք, որ դպրոցներում վերոնշյալ թեմաներով բաց դաս է անցկացվել նաև սեպտեմբերի 18-ին:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից:

Placeholder
«Անկախության դաս»