Կառլ Ֆրոչը պատասխանել է Արթուր Աբրահամին
Սպորտ
15:10 23/09/2010

Կառլ Ֆրոչը պատասխանել է Արթուր Աբրահամին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը պատասխանել է Արթուր Աբրահամին: Վերջինս հայտարարել էր, որ Ֆրոչը չի կարողանում մոռանալ Կեսլերից կրած պարտությունը:
«Եթե ինչ-որ մեկը գլխի հետ կապված խնդիրներ ունի, ապա դա Արթուր Աբրահամն է: Դուք նայեք միայն Դիրրելի հետ նրա վերջին մենամարտին: Աբրահամին ջախջախեցին, իսկ նա չդիմացավ դրան և, ի վերջո, որակազրկվեց»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:
 

Placeholder
Կառլ Ֆրոչը պատասխանել է Արթուր Աբրահամին